Jump to content

Monero

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոներո
պատկերանիշ Խմբագրել Wikidata
թվային արժույթ, կրիպտոարժույթ, ազատ ծրագրային ապահովում, Բլոկչեյն, Ապակենտրոնացված ինքնավար կազմակերպություն Խմբագրել Wikidata
Ստեղծում18 ապրիլի 2014 Խմբագրել Wikidata
IPA transc­rip­tionməˈnɛroʊ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվփող Խմբագրել Wikidata
Հիման վրաCryptoNote Խմբագրել Wikidata
Ծագման երկիրunknown value Խմբագրել Wikidata
ԹալիսմանIsabella Խմբագրել Wikidata
Օպերացիոն համակարգՎինդոուզ, Լինուքս, մաքՕՍ Խմբագրել Wikidata
Տվյալների ծավալ224 Գիգաբայթ Խմբագրել Wikidata
Ծրագրավորման լեզուC++ Խմբագրել Wikidata
Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ0.18.5.1 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքgetmonero.org Խմբագրել Wikidata
ԹույլատրագիրBSD վերափոխված արտոնագիր Խմբագրել Wikidata

Մոներո (էսպերանտո՝ Monero  - «մետաղադրամ»), CryptoNote արձանագրության վրա հիմնված կրիպտոարժույթ, որն ուղղված է գործարքների գաղտնիության բարձրացմանը։

Կրիպտոարժույթը հայտնվել է 2014 թվականի ապրիլի 18-ին՝ որպես Bitcoin-ի ֆորկ (չշփոթել Bitcoin-ի հետ)։ Երբ պարզ դարձավ, որ Bytecoin-ի առավելագույն քանակի ավելի քան 80%-ն արդեն բաշխվել է, համայնքը որոշեց վերաթողարկել մետաղադրամը «Monero» նոր անվանումով՝ սկսելով զրոյական նախնական մայնինգից։

Անանունության սկզբունքը առիթ հանդիսացավ մեղադրանքների, որ Monero-ն կարող է օգտագործվել թմրանյութերի առևտրի, մանկական պոռնոգրաֆիայի տարածման և այլնի համար։ Այդ կապակցությամբ Եվրոպոլը 2017 թվականին մտահոգություն էր հայտնել Monero-ի ժողովրդականության աճի կապակցությամբ[1]։ Սակայն ավելի ուշ՝ 2019 թվականի հոկտեմբերին, համացանցում կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը նվիրված Եվրոպոլի պաշտոնական զեկույցում[2] կազմակերպությունը հայտնել է, որ չնայած Monero-ի ժողովրդականության աճի հետ կապված նախկինում արտահայտված մտահոգություններին, կիբերհանցագործների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը մնում է Bitcoin-ը[3]։

Monero-ի անանունության մակարդակը երբեմն կասկածի տակ է դրվում, մասնավորապես, Էդվարդ Սնոուդենը այն անվանել է «սիրողական կրիպտոարժույթ»[4]։

Այլ հայտնի կրիպտոարժույթներ, որոնք օգտատիրոջը առաջարկում են գործարքների բարձր գաղտնիություն, են Zcash-ը, Dash-ը, Beam-ը, Grin-ը և մի քանի այլ նախագծեր։ 2017 թվականի մայիսի դրությամբ Monero-ն մտնում էր ամենաբարձր շուկայական կապիտալիզացիա ունեցող կրիպտոարժույթների տասնյակում[5]։ 2024 թվականի վերջին նախագիծը մտնում է այս ցուցանիշով առաջատար 41 կրիպտոարժույթների թոփի մեջ։

Monero-ն գործարկվել է առանց նախնական մայնինգի[6]: Կրիպտոարժույթն իր անունը ստացել է 2014 թվականի ապրիլին՝ էսպերանտո լեզվով «մետաղադրամ» բառից[7]:

2014 թվականի սեպտեմբերին համակարգը ենթարկվել է պլանավորված հարձակման, սակայն հարձակվողները չեն կարողացել ոչնչացնել Monero-ն[8]: Հետազոտողների կարծիքով՝ հարձակվողները լավ տեղյակ էին Մերկլի ծառի ալգորիթմին և Monero-ի սկզբնական կոդին[8]:

2017 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցավ Monero կրիպտոարժույթի հիմնադիրների կողմից պլանավորված «հարդֆորկը»[9]:

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Monero-ն բաց կոդով ծրագրային ապահովում է։ Կրիպտոարժույթը 0.15 տարբերակից օգտագործում է Proof-of-work («աշխատանքի ապացույց»)[10] «RandomX» կոնսենսուսի ալգորիթմը, որը օպտիմիզացված է CPU-ի համար։ Այն հիմնված է պատահական կոդի կատարման վրա, որը պահանջում է մեծ ծավալի հիշողություն և AES պրոցեսորային մեծ թվով հրամաններ։ Դա դժվարացնում է Monero-ի մայնինգի համար մասնագիտացված սարքավորումների (օրինակ՝ ASIC կամ GPU)[11] օգտագործման հնարավորությունը։ Գործարկումից մի քանի շաբաթ անց ստեղծվեց Monero-ի մայնինգի ծրագիր GPU-ի վրա[12]։

Ի տարբերություն Bitcoin-ի, Monero-ի ընդհանուր արտանետումները սահմանափակված չեն. առաջին 18,4 միլիոն XMR-ի թողարկումից հետո հետագա մայնինգը կբերի 0,6 նոր XMR յուրաքանչյուր երկու րոպեանոց բլոկի համար։ Դա արվել է, որպեսզի մայներները խթան ունենան համակարգը պահպանելու նույնիսկ հիմնական արտանետումների ավարտից հետո[13]։

CryptoNote արձանագրության մեջ գործարքների տվյալների օբֆուսկացիա

Monero-ում հնարավոր չէ բացահայտել գործարքների մասին տեղեկությունները՝ օգտագործելով մասնագիտացված գործիքներ, ինչպիսիք են Chainalysis-ը և Crystal Blockchain-ը, թեև գործարքների հետագծման տեսական հնարավորությունը դեռ գոյություն ունի[14]:

Արձանագրության գաղտնագրային հիմքը ստեղծվել է Ռոն Ռիվեստի, Ադի Շամիրի և Յաել Տաումանի կողմից 2001 թվականին[15] և մշակվել է Է. Ֆուջիսակիի և Կ. Սուզուկիի կողմից 2007 թվականին[14][16]: Ստորագրման ալգորիթմի համար օգտագործվում է EdDSA սխեման, որն առաջարկվել է ամերիկացի մաթեմատիկոս Դանիել Բեռնշտեյնի կողմից[17]: Այս հիմքին ավելացվել է գործարքների տվյալների լրացուցիչ շփոթեցում[18][19]:

CryptoNote-ի և արձանագրությանը ավելացված շփոթեցման շնորհիվ ապահովվում է պասիվ խառնում. համակարգում բոլոր գործարքներն անանուն են, և համակարգի բոլոր մասնակիցները կարող են օգտագործել հավանական ժխտում բռնվելու դեպքում[6]:

Monero-ում հնարավոր չէ բացահայտել գործարքների մասին տեղեկությունները՝ օգտագործելով մասնագիտացված գործիքներ, ինչպիսիք են Chainalysis-ը և Crystal Blockchain-ը, թեև գործարքների հետագծման տեսական հնարավորությունը դեռ գոյություն ունի:

Թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Monero գործարքները միջինում 8 անգամ ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան Bitcoin-ի գործարքները[20]:

Monero գործարքների անանունությունը բացարձակ չէ։ Եթե հարձակվողը վերահսկում է ցանցի զգալի մասը, ապա որոշակի հանգամանքներում նա կկարողանա ապաանունացնել գործարքների մի մասը[21]:

Նախևառաջ, Monero-ն օգտագործվում է գաղտնի գործարքներ կատարելու համար։ Բացի այդ, Monero-ն օգտագործվում է որպես արժույթ որոշ MMORPG-ներում[22] և առցանց կազինոներում[23]:

Հեռացում փոխանակման հարթակներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2019 թվականներին մի շարք առցանց թվային արժույթի փոխանակման ծառայություններ միակողմանիորեն դադարեցրին Monero-ի փոխանակումը, ինչպես նաև գաղտնիության բարձրացման վրա հիմնված այլ կրիպտոարժույթներ: Առաջիններից էին, որոնք հրաժարվեցին անանուն կրիպտոարժույթներից, կորեական UpBit-ը և ճապոնական Coincheck-ը: Այս գործընթացում զգալի դեր խաղաց Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալության որոշումը, որն ուղղված էր անանուն կրիպտոարժույթների օգտագործման դեմ, որն ուժի մեջ մտավ 2018 թվականի հունիսի 18-ից: Ազդեց նաև FATF-ի կողմից կանոնակարգման խստացումը, որը պարտավորեցրեց փոխանակման ծառայություններին պարտադիր կերպով պահպանել CFT (ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար) և AML (փողերի լվացման դեմ պայքար) ընթացակարգերը իրենց օգտատերերի նկատմամբ[24]: Բանն այն է, որ գաղտնիության բարձրացմամբ կրիպտոարժույթների համար այս ընթացակարգերի պահպանումը տեխնիկապես անհնար է կամ ծառայության կողմից լրացուցիչ ծախսեր է պահանջում:

2019 թվականի վերջին Monero-ն, ինչպես և մյուս անանուն կրիպտոարժույթները, շարունակում է վաճառվել մեծ թվով փոխանակման ծառայություններում: Այնուամենայնիվ, մնում են մտավախություններ հետագա կանոնակարգման խստացման վերաբերյալ[25], ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն կրիպտոարժույթների գների, այլև նախագծերի հետագա զարգացման վրա:

2024 թվականին Binance-ը հեռացրեց Monero-ն մատչելի կրիպտոարժույթների ցանկից[26][27]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Европол официально выразил обеспокоенность криптовалютами Zcash, Monero и Ether». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. «INTERNET ORGANISED CRIME THREAT ASSESSMENT (IOCTA) 2019» (անգլերեն). Europol. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Европол: биткоин остается самой популярной криптовалютой у киберпреступников». ForkLog (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Эдвард Сноуден: Zcash — самая интересная альтернатива биткойну». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Crypto-Currency Market Capitalizations». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 1 2 «On Fungibility, Bitcoin, Monero and why ZCash is a bad idea. — We Use Cash». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 61 (օգնություն)
  7. «Monero : les avantages de la nouvelle monnaie virtuelle | Contrepoints». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. 1 2 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Чего ждать от нового апгрейда Monero?». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. Elijah Lopez (2021 թ․ հոկտեմբերի 25). «Why Monero is the Best CryptoCurrency» (անգլերեն). DataDrivenInvestor. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. «Darknet Marketplace Monero Market Goes Offline Until January 2017». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «Minting Money with Monero … and CPU vector intrinsics». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Monero Economy | Page 7 | Bitcointa.lk
  14. 1 2 Nicolas van Saberhagen, CryptoNote v 2.0 Արխիվացված 2014-05-29 Wayback Machine, whitepaper, 2013
  15. How to leak a secret(չաշխատող հղում) , Рон Ривест, Ади Шамир, Yael Tauman, Asiacrypt 2001. Volume 2248 of Lecture Notes in Computer Science, pages 552—565.
  16. Eiichiro Fujisaki and Koutarou Suzuki. Traceable ring signature Արխիվացված 2017-08-11 Wayback Machine. In Public Key Cryptography, pages 181—200, 2007.
  17. Daniel J. Bernstein, Niels Duif, Tanja Lange, Peter Schwabe, and Bo-Yin Yang. High-speed high-security signatures. J. Cryptographic Engineering, 2(2):77-89, 2012.
  18. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. «Monero 0.9.0 «Hydrogen Helix» Released | Monero — secure, private, untraceable». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 48 (օգնություն)
  20. «ringct — How much larger are Monero transactions compared to the average Bitcoin transaction? — Monero Stack Exchange». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  21. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. «Official CryptoKingdom Wiki». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. «MoneroDice». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  24. «Embargo Virtual Asset Guidance | Financial Action Task Force On Money Laundering | Money Laundering» (ռուսերեն). Scribd. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  25. «Ждет ли Monero, Dash, Zcash и другие анонимные криптовалюты массовый делистинг, и к чему готовиться?». ForkLog. 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  26. Лиходей, Евгения (2024 թ․ փետրվարի 6). «Binance объяснила делистинг Monero (XRM)». BeInCrypto (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
  27. «Криптобиржа Binance объявила о делистинге анонимной криптовалюты Monero и других цифровых активов :: РБК.Крипто». РБК Крипто (ռուսերեն). 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Monero» հոդվածին։